Էրդողանի դեմ Անկարայում ահաբեկչական գործողություն է կատարվել
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ահաբեկչական գործողություն է կատարվել Անկարայում այն ժամանակ, երբ նրան փոխադրող ավտոշարասյունն այսօր տեղական ժամանակով ժամը 04:00-ին անցնում էր Չանքայա պողոտայի թիվ 4 շենքի մոտով. շենքի բակում երկու պայթյուն է տեղի ունեցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Միջադեպի վայր ժամանած Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները հիշյալ շենքի մոտակայքում ևս մի քանի պայթուցիկ սարքեր են հայտնաբերել: Պայթյունների հետևանքով տուժածներ չկան:
Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)