Քոֆի Անանը դեմ է սիրիական ճգնաժամի լուծման շուրջ ժամկետներ սահմանելուն
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի և ԱՊԼ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ կողմ չէ Սիրիայի ճգնաժամի լուծման վերաբերյալ ժամկետներ սահմանելուն։
«Ճիշտ չէ կոնկրետ ժամկետներ սահմանել, երբ որևէ բան դեռ հստակ չէ», – ասել է Անանը՝ Մոսկվայում մամլո–ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված գործնական քայլերը պետք է իրականացվեն ինչպես Սիրիայի իշխանությունների կողմից, այնպես էլ՝ ընդդիմության, հաղորդում է «Ռիա նովոստի»–ն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)