ՌԴ–ն ու ԱՄՆ–ն ընդհանուր հայտարարի չեն գա ՀՀՊ համակարգերի հարցով. Սպիտակ տուն
ԱՄՆ
Սպիտակ տան ներկայացուցիչների կարծիքով այս տարի Ռուսաստանն ու ԱՄՆ–ն համաձայնության չեն գա Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի տեղակայման հարցում, քանի որ 2012 թվականին երկու երկրներում նախագահական ընտրություններ են։ Այսօր այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսին։
«Քանի որ Ռուսաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, իսկ ԱՄՆ–ում դրանք դեռ սպասվում են, ակնհայտ է, որ այս տարի այն տարին չէ, որի ընթացքում մենք կկարողանանք միակարծության հանգել»,– հայտարարել է Բեն Ռոդսը։
Գործակալության տվյալներով՝ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ավելի մեծ ազատություն կունենա ՀՀՊ համակարգերի տեղակայման հարցերի լուծման գործում այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)