Ամենագնաց ավտոմեքենաներ՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերին
Հայաստան
Մարտի 26-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։
Նախարարը նշեց, որ մոտ օրերս մեկական ամենագնացներ կտրամադրվեն Շիրակի և Գեղարքունիքի ԱԻՆ մարզային փրկարարական վարչություններին։
ԱԻ նախարարը ՓԾ տնօրենին հանձնարարեց խրախուսման ներկայացնել Շիրակի և Գեղարքունիքի մարզերում ձյան գերության մեջ հայտնված մարդկանց օգնելու և որոնողափրկարարական աշխատանքներում աչքի ընկած հրշեջ-փրկարարներին։
Քննարկվեցին ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տեխնիկական հագեցվածության, սեյսմիկ դիտացանցերի արդիականացման և օպտիմալացման ծրագրերը, դրանց մեջ Գառնիի կենտրոնի ներգրավման, դրա տեխնիկական հագեցվածության ու զարգացման խնդիրները։ Շատ շուտով նախարարության ներկայացուցչական խումբը կմեկնի Գառնի՝ տեղում խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրելու և կենտրոն տանող ճանապարհից սկսած մինչև ամենաբարդ ծրագրային հագեցվածություն համալիր լուծումներ առաջարկելու համար։
Առանձին անդրադարձ եղավ Երևանի Մյասնիկյան 1 հասցեում գտնվող հրշեջ մասի նոր շենքի ավարտման և առաջիկայում դրա բացման արարողության հետ կապված աշխատանքներին։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի