Հասմիկ Պողոսյանը շնորհավորական ուղերձ է հղել թատրոնի միջազգային օրվա առթիվ
Գիտություն և Մշակույթ
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Թատերարվեստի սիրելի գործիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը մեր մշակութային կյանքի սիրված ու սպասված տոներից է: Եվ դա բնական է, քանզի թատրոնը մեր ժողովրդի պատմական ընթացքի մշտական ուղեկիցն է:
Աշխարհին թատերական գործիչների մի ողջ աստղաբույլ տված ժողովուրդը հարկ է, որ ունենա նրանց անվանն ու վաստակին արժանի թատրոն: Սա անսակարկելի համոզմունք է: Եվ ուրախությամբ պետք է փաստեմ, որ այսօր ևս մեր թատերական գործիչները շարունակում են ոչ միայն հայ թատրոնի դարավոր ավանդույթների կրողը լինել, այլև հարստացնել ու նոր որակ հաղորդել նրան:
Հարգելի գործընկերներ,
Թատրոնի միջազգային օրվա առթիվ մաղթում եմ թատերական բոլոր գործիչներին և թատրոնի նվիրյալներին արևշատություն, ստեղծագործական անհատնում եռանդ ու նոր խիզախումներ»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում