Մեկնարկել է «Մանկապատանեկան գրքի շաբաթ» ամենամյա ակցիան
Գիտություն և Մշակույթ
Ս. թ. մարտի 26-ից ապրիլի 2-ը Գորիսում կանցկացվի «Մանկապատանեկան գրքի շաբաթ» ամենամյա ավանդական միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Գորիս է մեկնել Հայաստանի գրողների պատվիրակությունը /Սուրեն Մուրադյան, Երվանդ Պետրոսյան, Լիպարիտ Սարգսյան, Անուշ Վարդանյան, Լյուդվիգ Կարապետյան, Սաթենիկ Ղազարյան/՝ ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ: Նախատեսված են գրական հանդիպումներ, մանկական ստեղծագործությունների քննարկումներ և այլն:
Միջոցառման շրջանակներում Գորիսի դպրոցներին և գրադարաններին կնվիրվեն պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված մանկական և գեղարվեստական գրականություն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում