Երևանում մայիսին կանցկացվի «Պատանի երաժիշտ-կատարողների միջազգային 2-րդ փառատոնը»
Գիտություն և Մշակույթ
ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո ս. թ. մայիսի 28-ից հունիսի 2-ը Երևանում կանցկացվի պատանի երաժիշտ-կատարողների միջազգային 2-րդ փառատոնը, որին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան երաժիշտներ՝ տարբեր երկրներից: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ, կազմակերպիչն է՝ Հայաստանի մշակույթի գործիչների ընկերակցությունը:
Փառատոնի եզրափակիչ շքահամերգին, որը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, լավագույն երաժիշտ-կատարողները հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, իսկ փառատոնի բոլոր մասնակիցները կստանան մասնակցության դիպլոմներ:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում են նաև ստեղծագործական հանդիպումներ պատվավոր հյուրերի՝ հանրաճանաչ երաժիշտների հետ, կլինեն այցելություններ մայրաքաղաքի թանգարաններ, ինչպես նաև՝ Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում