Խորհրդակցություն՝ նվիրված Հադրութի շրջանի հարավային թեւի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 26-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հադրութի շրջանի հարավային թեւի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին:
Հատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, գյուղատնտեսության եւ ոռոգման ոլորտների զարգացման խնդիրներին: Բակո Սահակյանը այս երեք ուղղությունները համարել է սերտորեն փոխկապակցված՝ հավելելով, որ նրանցից յուրաքանչյուրում բացթողումները ուղղակիորեն կազդեն մյուսների վրա:
Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության հարավային հատվածների զարգացումը ունի կարեւոր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական նշանակություն, ինչը համապատասխան մոտեցում է պահանջում նրանց պլանավորման եւ իրականացման ժամանակ:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան