Ռոմնին Ռուսաստանին «գեոպոլոտիկ համար մեկ թշնամին է համարել»
ԱՄՆ
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, ԱՄՆ նախագահի հանրապետական միասնական թեկնածուի հավակնորդ Միթ Ռոմնին CNN–ին տված հարցազրույցում Ռուսաստանին համարել է ԱՄՆ–ի «համար մեկ գեոպոլոտիկ թշնամին»։
Ռոմնին նման կոշտ հայտարարություն է արել՝ պատասխանելով Օբամայի և Մեդվեդևի Սեուլում հանդիպման վերաբերյալ հարցին։ Օբաման Մեդվեդևին ասել է, որ իր վերընտրվելու դեպքում ինքը տեսնում է ԵվրոՊՌՈ–ների հարցում Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորություն։
Ըստ Ռոմնիի, լուրջ սպառանլիք է տեսնում Օբամայի այդ մտադրության առումով, քանի որ Օբաման նման կարևոր հարցերի մասին պայմանավորվում է Ռուսաստանի հետ՝ «չցանկանալով այդ մասին խոսել իր քաղաքացիների հետ նախընտրական պայքարի ընթացքում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)