«Ժողովուրդ». Քոչարյանն ու Սարգսյանն ընդհանուր շահեր ունեն
Հայկական Մամուլ
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը մեկնել է Սեուլ՝ մասնակցելու ատոմային անվտանգության գագաթաժողովին, որը կտևի երկու օր՝ մարտի 26-27-ը: Ավարտից հետո Սարգսյանը կայցելի Սինգապուր, որտեղ կհանդիպի նախագահի, վարչապետի և գործարար շրջանակների հետ: Հետաքրքիր զուգադիպությամբ անցած տարեվերջին Սինգապուր էր մեկնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրանից հետո՝ բոլորովին վերջերս՝ օրեր առաջ, Սինգապուրում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիմա էլ արդեն պաշտոնական այցով Սինգապուր է մեկնելու Սերժ Սարգսյանը: Թե ինչ է նրանց բոլորին այնտեղ հավաքում, առայժմ դժվար է ասել: Բայց դատելով այդ զուգադիպություններից, անհնար է չկարծել, որ իրականում Քոչարյանն ու Սարգսյանն ընդհանուր շահեր ունեն, և իրենց բոլոր խաղերը՝ ցույց տալու, թե միմյանց հետ «լավ չեն», ընդամենն իշխանության պահպանման նպատակ են հետապնդում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ