ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը հոբելյարին է հանձնել ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը
Գիտություն և Մշակույթ
Նոյեմբերի 4-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի է ունեցել ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Ողջույնի խոսքերով և բարեմաղթանքներով հանդես են եկել դերասանուհու գործընկերներն ու թատերական աշխարհի ներկայացուցիչները, անդրադարձ է եղել վաստակաշատ արտիստուհու ստեղծագործական կյանքին, ներկայացվել են դրվագներ հեռուստաներկայացումներում և թատրոնում խաղացած դերերից, ցուցադրվել են տեսանյութեր:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը հոբելյարին է հանձնել ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը՝ Ոսկե մեդալ, որով վաստակաշատ դերասանուհին ՀՀ մշակույթի նախարարի 01.11.2011թ. թիվ 829-Ա հրամանով պարգևատրվել է հայ թատերարվեստի, մասնավորապես մանկապատանեկան թատրոնի զարգացման, ինչպես նաև Սփյուռքում հայապահպանության գործում ունեցած վաստակի համար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում