«Երկիր». ՀՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց, ՀՀԿ շտաբը մանկապարտեզին օգնելու է կոյուղու վերանորոգման հարցում
Հայկական Մամուլ
Հարավարևմտյան թաղամասի թիվ 94 մանկապարտեզի տնօրենը, ըստ թերթի տեղեկությունների, օրերս ծնողներին հատուկ հանձնարարական է տվել` մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի ծնող պարտավոր է տնօրենին ներկայացնել Աժ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկող 10 հոգու տվյալներ: Ինքը` տնօրենը, չի բավարարվելու ծնողների պարտաճանաչությամբ: Քվեարկողների ամբողջական ցուցակները ունենալուց հետո նա պետք է մեկ առ մեկ զանգի ցուցակներում ընդգրկված անձանց և հավաստիանա, որ նրանք իսկապես քվեարկելու են ՀՀԿ օգտին: Հավաստիանալուց հետո տնօրենը քվեարկողների ցուցակը ներկայացնելու է ՀՀԿ տարածքային շտաբ, որտեղ, իրենց հերթին, ստուգելու են դրանց իսկությունը և ՀՀԿ օգտին քվեարկելու արժանահավատությունը: Եվ միայն դրանից հետո շտաբը մանկապարտեզին օգնելու է կոյուղու վերանորոգման հարցում: Իսկ եթե ծնողները չկարողանան քվեներ բերել ՀՀԿ-ի օգտին, պարտավոր են իրենց միջոցներով` «մարդա 10 հազար դրամ», վերանորոգել կոյուղին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ