«Ժողովուրդ». Նիկոյանն իրեն արձակուրդ է տվել՝ օգտվելով Սերժ Սարգսյանի երկրից բացակայությունից
Հայկական Մամուլ
Սամվել Նիկոյանն Աժ նախագահության վերջին օրերը պատրաստվում է անցկացնել ճամփորդության մեջ: Նա երեկ մեկնել է Ալմաթի՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի՝ մարտի 27-ին կայանալիք հոբելյանական նիստին: Թեև, ըստ Աժ պաշտոնական կայքի, ՀՀ պատվիրակության կազմում են Աժ պատգամավորներ Գագիկ Մինասյանը և Հերմինե Նադդալյանը, սակայն «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ Ալմաթի է մեկնել նաև ՀՀԿ-ական Արեգ Ղուկասյանը, որի անունը, սակայն, չկա պաշտոնական հաղորդագրության մեջ: Ի դեպ, Ալմաթիից Երևան է վերադառնալու միայն Նաղդալյանը, իսկ ահա Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանն ու Արեգ Ղուկասյանը պատրաստվում են մեկնել նաև Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ընդ որում, Նիկոյանն իրեն արձակուրդ է տվել՝ օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայությունից: Իսկ թե ինչու են մեկնում հենց ԱՄԷ, մնում է միայն գուշակել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ