«Հրապարակ». Հրանտ Գրիգորյանի և Մանվել Գրիգորյանի հակամարտությունը շարունակվում է
Հայկական Մամուլ
ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի և նրա հորեղբոր՝ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հակամարտությունը շարունակվում է: Չնայած գեներալը կամ նրա մերձավոր շրջապատի որևէ ներկայացուցիչ չառաջադրվեցին թիվ 20 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է Հրանտ Գրիգորյանը, սակայն հնարավոր է, որ Գրիգորյանը պաշտպանի իր եղբորորդու հակառակորդներից մեկին:
Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, այս ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված էդուարդ Անտոնյանը հայտարարել է, որ վայելում է Մանվել Գրիգորյանի և նրա որդու՝ Կարեն Գրիգորյանի աջակցությունը: Եթե այդպես է, ապա կստացվի, որ ՀՀԿ համամասնական ցուցակում գտնվող Մանվել Գրիգորյանն աշխատում է ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածուի՝ Հրանտ Գրիգորյանի դեմ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ