«Չորրորդ ինքնիշխանություն». Էդուարդ Մադաթյանը կլքի՞ «Օրինաց երկիր» կուսակցության շարքերը
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով, հնարավոր է, որ Էդուարդ Մադաթյանը` Խուճուճ Էդոն, առաջիկայում դիմում ներկայացնի «Օրինաց երկիր» կուսակցության շարքերը լքելու մասին: Թերթը հիշեցնում է, որ նրան թիվ 11 ընտրատարածքում չգրանցեցին որպես պատգամավորության թեկնածու' պատճառաբանելով, որ վերջին 5 տարին նա անընդմեջ չի եղել հանրապետությունում:
Ի դեպ՝ թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այդպես էլ չի մոռացել պատմությունը, համաձայն որի՝ իբր Մադաթյանը պատրաստվել է տարիներ առաջ մահափորձ իրականացնել իր նկատմամբ: «ՉԻ»-ն նաև ավելացնում է, որ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը երկու անգամ խստորեն զգուշացրել է Մադաթյանի մերձավորներին, այդ թվում՝ ՕԵԿ նախագահ Բաղդասարյանին, որ Մադաթյանը ձեռ քաշի պատգամավոր դառնալու իր մտադրությունից, քանի որ ինքն է այդպես ցանկանում: Արթուր Բաղդասարյանին հստակ ասվել է, որ Մադաթյանին չեն գրանցելու, իսկ ԱԽՔ քարտուղարը նպատակահարմար չի գտել այդ ամենը փոխանցել իր կուսակցական ընկերոջը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ