Եգիպտոսում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 230 ակտիվիստի
Մերձավոր Արևելք
Եգիպտոսում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 230 ակտիվիստի, ովքեր մասնակցել են 2011-ին Հոսնի Մուբարաքի դեմ ապստամբությանը: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ դատապարտվածների թվում է նաև հայտնի բլոգեր և շարժման առաջնորդ Ահմեդ Դուման:
Դատարանին մոտ կանգնած աղբյուրը հաղորդում է, որ ևս 39 մարդ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Բոլոր դատապարտյալները մեղավոր են ճանաչվել 2011-ի դեկտեմբերին անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ բախումների մեջ մտնելու համար:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)