«Ժողովուրդ». Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը վերջապես գրանցվել է Վրաստանի արդարադատության նախարարությունում
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ մարտի 12-ին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը վերջապես գրանցվել է Վրաստանի արդարադատության նախարարությունում՝ ստանալով հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ: Այս հարցը տևական ժամանակ հայ-վրացական հարաբերությունների ամենացավոտ կողմերից մեկն էր:
Վրաստանում անցյալ տարի տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունից և անցած ամռանը Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Վրաստան կատարած հովվապետական այցից հետո խնդիրը համարվում էր լուծված: Սակայն թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ վրացական կողմը կրկին փորձել է խոչընդոտել խնդրի լուծմանը: Մասնավորապես, դեռևս փետրվարի սկզբին, Վրաստանի իշխանությունները մերժել են ՀԱԵ վիրահայոց թեմի գրանցումը, և միայն լրացուցիչ բանակցության արդյունքում, որում էական դերակատարություն է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցուն, ի վերջո, տրվել է ցանկալի կարգավիճակը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ