«Հայկական Ժամանակ». ՀՅԴ-ն պատրաստվում է հանրահավաքի
Հայկական Մամուլ
Դաշնակցությունը պատրաստվում է ապրիլի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք անել: Այս մասին երեկ «ՀԺ»-ին հայտնել են ՀՅԴ գրասենյակից:
Դա կլինի կուսակցության առաջին նախընտրական հանրահավաքը: Թերթը հիշեցնում է, ՀՅԴ-ն պատրաստվում է մարզերում ևս հանրահավաքներ անել և արդեն գրաֆիկ է կազմել դրա համար: Երևանի քաղաքապետարանը երեկ ի գիտություն է ընդունել ՀՅԴ ԳԱ անդամ Արմեն Ռուստամյանի իրազեկումը՝ ապրիլի 10-ին հանրահավաք և երթ անելու վերաբերյալ: ՀՅԴ հանրահավաքից երկու օր առաջ էլ Ազատության հրապարակում պատրաստվում է հանրահավաք անել «Օրինաց երկիրը»: Երեկ հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել նաև ՕԵԿ-ի իրազեկումը: Երթ, սակայն, ՕԵԿ-ը չի անելու:
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել նաև Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 30-ին Ազատության հրապարակում հանրահավաք, այնուհետև երթ անցկացնելու իրազեկումը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ