Անտարկտիդայից սառցաբեկոր է անջատվելու
Աշխարհ
Այս տարվա վերջին Անտարկտիդայի արեւմտյան հատվածից կարող է հսկայական սառցաբեկոր անջատվել, որն իր մեծությամբ Երևանի տարածքի գրեթե եռակին է:
Անտարկտիդայի Փայն-Այլենդ հատվածում հսկայական ճեղք է գոյացել, որը շարունակում է մեծանալ եւ կարող է հանգեցնել սառցաբեկորի առաջացման:
Այժմ ճեղքի խորությունը շուրջ 60մ է: NASA-ի մասնագետները նշում են, որ ահռելի սառցաբեկոր կարող է ընկնել օվկիանոսը այս տարվա վերջին կամ 2012-ի սկզբին:
Ըստ գիտնականների՝ Փայն–Այրլենդը համարվում է ամենամեծ սառցադաշտերից մեկը, որտեղ գոյանում են Արեւմտյան Անտարկդիայի սառցաբեկորների 10 տոկոսը:
Վերջին տարիներին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սառցադաշտը փոքրանում է: Այնուամենայնիվ, սա բնականոն գործընթաց է, որը 10 տարին մեկ տեղի է ունենում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ