«Հրապարակ». Ինչո՞ւ կայացած քաղաքական ուժը միացավ նախկին ՀՀՇ-ականներից կազմված նորաստեղծ կառույցին
Հայկական Մամուլ
«Ժառանգության» և «Ազատ Դեմոկրատների» համատեղ ցուցակը շատերի զարմանքն է հարուցել: Ինչու կայացած քաղաքական ուժը, որը հայտարարում է, թե հսկայական էլեկտորատ ունի, միացավ նախկին ՀՀՇ-ականներից կազմված նորաստեղծ կառույցին: Արդյո՞ք վախ կար, որ չի հաղթահարի խորհրդարան մտնելու շեմը: «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը«Հրապարակ»-ի հետ զրույցում կատարվածը մեկնաբանել է այսպես. «Համակիրների թիվը բազմապատկելու համար այդ քայլն ինձ համար կոնկրետ շատ հասկանալի է, նամանավանդ որ ուզում եմ քրիստոնյա հանրությանը հիշեցնել աստվածաշնչյան հայտնի առակը: Հովիվը, որ հարյուր ոչխար ուներ, բայց մեկը, որ կորել էր, 99-ին թողեց ու գնաց մեկի հետևից: Այդ հովիվը, որ հարյուր ոչխար ուներ, բայց մեկը կորել էր, գնաց այդ մեկին փնտրելու, երբ գտավ, կարծես աշխարհը գտավ»: Թե այդ մոլորյալ, բայց պահանջված ոչխարն իրենց ցուցակում որ տեղն է զբաղեցնում, Անահիտ Բախշյանը չշարունակեց:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ