2011–ին աշխարհում 676 մարդ մահապատժի է ենթարկվել. Amnesty International
Աշխարհ
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2011–ին աշխարհում մահապատժի ենթարկված մարդկանց վիճակագրական տվյալները։ Ըստ հրապարակված փաստաթղթի, անցյալ տարի աշխարհում մահապատժի ենթարկված մարդկանց թիվը եղել է 18.700, որից 676–ը մահապատժի են ենթարկվել, հաղորդում է Голос России–ն։
Կազմակերպությունը նշել է, որ մահապատիժների թիվը կեսով աճել է Մերձավոր Արևելքում։ Ավելի շատ դատավճիռներ եղել են Իրաքում, Իրանում, Չինաստանում, Սաուդյան Արաբիայում և Հյուսիսային Կորեայում։
Իրավապաշտպանները պնդում են, որ մարդիկ Իրանում մահապատժի են ենթարկվել ամուսնական հավատարմությունը խախտելու համար և միասեռական լինելու համար, Պակիստանում՝ հմայության, Սաուդյան Արաբիայում՝ կախարդության, իսկ Կոնգոյում՝ մարդկանց ոսկորներ վաճառելու համար։
Ըստ կազմակերպության տվյալների, ԱՄՆ–ը «Մեծ ութնյակի» միակ երկիրն է, որը 2011-ի ընթացքում մահապատժի 43 դատավճիռ է ներկայացրել։ Եվրոպայում և նախկին Խորհրդային Միության երկրներում մահապատիժ չի կիրառվում, բացի Բելառուսից, որտեղ երկու մարդ 2011–ին մահվան դատապարտվեցին Մինսկի մետրոյում պայթյուն իրականացնելու համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ