Թուրք-քրդական զինված բախում. կա մեկ վիրավոր և մեկ զոհ
Թուրքիա
Թուրքիայի Շիիրթ նահանգում զինված ընդհարում է տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք ժանդարմների միջև: Շիիրթի նահանգապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ փոխհրաձգության հետևանքով կա մեկ վիրավոր և մեկ զոհ:
Թուրքական «Anka» լրատվական գործակալության համաձայն` կողմերը մարտի են բռնվել այն բանից հետո, երբ թուրք ուժայիների օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտվել է քուրդ գրոհայինների մի խումբ: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)