Հոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույց Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Սամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը» Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել են Սամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանը Պուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգը ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը Բացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է iPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունը Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգը Արթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնից 

Կարեն Անդրեասյանի գնահատականը Կրթության և գիտության նախարարության գործունեության վերաբերյալ

Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• Նախարարությունը ժամանակին բավարար քայլեր չի ձեռնարկել հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման ու անցկացման իրավական հիմքերը հստակ սահմանելու ուղղությամբ:
• Հրատարակվող դասագրքերն անհրաժեշտ փորձաքննության չենթարկելու պատճառով, դրանցում, որոշ դեպքերում, առկա են եղել խմբագրական, ուղղագրական և տպագրական սխալներ, որի հետևանքով խախտվել են աշակերտների պատշաճ կրթություն ստանալու իրավունքը:
• Չնայած, որ յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսվում են ֆինանսական միջոցներ ուսումնական հաստատությունները ջեռուցման համակարգով ապահովելու համար, այդուհանդերձ բազմաթիվ դպրոցներում չլուծված է մնացել ձմռան ամիսներին դասասենյակներն անհրաժեշտ ջերմաստիճանով ապահովելու խնդիրը, որի պատճառով իրենց առողջության մասին մտածող և դպրոց չհաճախող երեխաները հայտարարվել են անհարգելի պատճառով չներկայացած: Հատկապես այն դպրոցները (հիմնականում գյուղերում), որտեղ աշակերտների թիվը քիչ է (դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվաքանակից ելնելով), չեն ապահովվել անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով և նյութերով: Գյուղերում գտնվող դպրոցները չեն ապահովվել սննդի մատուցման ծառայություններով:
• Չնայած որ ուսումնական հաստատություններում կոռուպցիան բացառելու նպատակով նախարարության կողմից մշտապես իրականացվել են նպատակաուղղված միջոցառումներ, այնուամենայնիվ, դրանք բավարար չեն եղել կրթության ոլորտում կոռուպցիոն, ինչպես նաև դպրոցներում դրամահավաքության դեպքերը կանխելու և բացառելու համար:
• ԿԳՆ-ն նույն 7 հասարակական կազմակերպություններին է տրամադրել մոտ 365 միլիոն դրամ: Ընդհանուր գումարի մոտ 38%-ը տրամադրվել է միայն մեկ կազմակերպության՝ «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին, որի գործունեության ոլորտը հիմնականում վերաբերում է մշակութային խնդիրներին: Ըստ նախարարության' այդ կազմակերպությունները իրականացրել են հայտով նախատեսված կրթադաստիարակչական աշխատանքներ:
• Նախարարության կողմից թերի վերահսկողություն իրականացնելու հետևանքով որոշ դեպքերում դպրոցների հաստիքացուցակներում ընդգրկվել են տնօրենների ազգականներ կամ ծանոթներ, որոնք ոչ միայն չեն դասավանդել, այլ նաև չեն հաճախել դպրոցներ, որի հետևանքով պետական բյուջեից ծախսվել են ավելորդ գումարներ: Չնայած այս ամենի, 2011թ. ՀՀ կրթության պետական տեսչություն հասցեագրված դիմումներով ստացված ահազանգերում դիմումատուները ընդամենը նշել են դրամահավաքության 12 դեպք, դրամաշորթության կամ կոռուպցիայի 11 դեպք, որոնց ուսումնասիրության ընթացքում հիմնականում որևէ հաստատող արդյունք չի արձանագրվել:
• Ըստ մեր աղբյուրների ԲՈՒՀ-երում կասեցվել է հայցորդության ձևակերպումը, չնայած որևէ իրավական ակտով այն չի դադարեցվել և ըստ նախարարության' այն գործում է և կարգավորված է համապատասխան իրավական ակտերով:
• Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում տալու վերաբերյալ կառավարության որոշումների նախագծերը որպես պաշտպանության հարցերին վերաբերող իրավական ակտերի նախագծեր ըստ ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրի Նախարարությունը նախքան կառավարություն ներկայացնելը պետք է ներկայացներ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ' կարծիքի: Նշված ՀՀ կառավարության որոշումների նախագծերը չեն համաձայնեցվել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի հետ, իսկ առանձին դեպքերում չեն ներկայացվել ՀՀ Նախագահի աշխատակազմ:
• Համընդհանուր ներառական կրթություն ապահովելու դանդաղ ընթացքի հետևանքով շարունակվել են խախտված մնալ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների՝ հավասար պայմաններում կրթություն ստանալու իրավունքը:
• Հատկապես մարզերում Նախարարությունը անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել իր թեժ գծի առկայության մասին իրազեկման աշխատանքների կապակցությամբ (նախարարության «Թեժ գծով» ընդունվել է 138 ահազանգ, որից 114-ը' Երևանի, 24-ը' մարզերի դպրոցների վերաբերյալ, քաղաքացիներից ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների ընդհանուր քանակը եղել է 4632):

Արձանագրված դրական զարգացումները
• Ներառական դպրոցների ցանկն ավելացել է 15-ով' հանրապետությունում կազմելով 81:
• Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության բարելավման նպատակով ՀՀ կառավարության որոշման համաձայն Տավուշի մարզում սկսվել է համընդհանուր ներառական կրթության կազմակերպման փորձնական ծրագրի իրականացումը:
• Նախարարությունը իրականացրել է որոշ ծրագրեր' ուղղված որակյալ կրթության բարելավմանը. ուսուցիչների և տնօրենների վերապատրաստում, շենքերի վերանորոգում, գույքի թարմացում և այլն:
• 2011-2012 ուսումնական տարվանից հանրապետության դպրոցներում 2-րդ դասարանից սկսած ուսումնական պլանով ներդրվել է «Շախմատ» առարկան:
• Մշակվել և հաստատվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացը 10-11-րդ դասարանների համար:
• Հանրակրթական դպրոցների ավագ դասարանների «Հասարակագիտություն» առարկայում ներառվել է «Թրաֆիքինգ» թեման:

Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելը
Ամենադիտված