Թուրքիան դադարեցրել է Սիրիայի հետ ավիահաղորդակցությունը
Թուրքիա
Թուրքական խոշոր Turkish Airlines ավիաընկերությունը Սիրիայի իշխանությունների դեմ կիրառվող պատժամիջոցների շրջանակներում դադրեցրել է ավիահաղորդակցությունն այդ երկրի հետ, հաղորդում է Hurriyet Daily News–ը։
Ընկերությունը հայտարարել է, որ բոլոր ուղևորները, որոնք Անկարա–Դամասկոս չվերթի տոմսեր են նախօրոք պատվիրած եղել, փոխհատուցում կստանան։
Ավիաընկերությունը Airbus 320 ինքնաթիռներով Դամասկոս ամենօրյա չվերթներ էր իրականացնում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել