Իրանը միջուկային զենքի համակարգչային մոդելներ է ստեղծել
Աշխարհ
Միջուկային էներգիայի միջազգային կազմակերպությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն հաջորդ շաբաթ հրապարակելու է մի զեկույց, որի համաձայն իրանցի գիտնականները զբաղված են եղել միջուկային մարտագլխիկների համակարգչային մշակմամբ: Զեկույցի հրապարակման ժամանակ ներկայացվելու են նաև միջուկային փորձարկումների իրականացման համար նախատեսված մի կոնտեյների արբանյակներից արված լուսանկարներ: Որոշ տեղեկություններով, այն գտնվում է Թեհրանի մոտակա Պարչին փորձադաշտում:
Հրապարակվելիք զեկույցը կդառնա ևս մեկ հիմք Արևմուտքի համար, որը միջազգային հանրությանը համոզում է, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում: Վերջին օրերի տեղեկությունների համաձայն, մասնավորապես Իսրայելը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ: Իսկ երեկ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ուղղակի հայտարարել էր, որ Իրանին հարվածելու հավանականությունը «շատ մոտ» է:
«Իրանը մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը, և քանի դեռ կա ժամանակ, մենք պետք է համաշխարհային տերություններից պահանջենք իրենց խոստումների իրականացում, այլ ոչ միայն պատժամիջոցների ընդունում», - ասել է Պերեսը:
Նրա խոսքով, արդեն բազմաթիվ երկրների հետախուզական ծառայություններ պնդում են, որ հապաղումը այս հարցով կարող է ճակատագրական լինել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ