Համերգներ Երիտասարդության համաշխարհային օրվա (Նոյեմբերի 10) և Ուսանողների միջազգային օրվա (Նոյեմբերի 17) կապակցությամբ
Գիտություն և Մշակույթ
Երիտասարդության համաշխարհային օրվա (Նոյեմբերի 10) և Ուսանողների միջազգային օրվա (Նոյեմբերի 17) կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հրավիրում են տոնական համերգների։
ՀԵՀ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, նոյեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր սիրված և նոր երգերով հանդես կգա Թաթա Սիմոնյանը։ Նոյեմբերի 15-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում ռոք համերգ՝ «Դեղ», «Բամբիռ», «Դորիանս», «Ռեինկարնացիա» խմբերի մասնակցությամբ։
Նոյեմբերի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահ. Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ (մենակատար՝ Նիկոլայ Մադոյան, խմբավար՝ Սերգեյ Սմբատյան)։
Նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հեղինակային երգի երեկո։ Համերգների սկիզբը՝ ժամը 19.00։ Ուսանողները համերգների տոմսեր ստանալու համար կարող են դիմել իրենց բուհերի ուսանողական խորհուրդներ, իսկ այն երիտասարդները, ովքեր բուհերում չեն սովորում, նոյեմբերի 10-ին տեղի ունենալիք Թաթա Սիմոնյանի համերգի տոմսերը կարող են ձեռք բերել նոյեմբերի 8-ին և 9-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակից: Տոմսերը տրամադրվում են անվճար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում