Ընտրողների ցուցակում կարող եք ստուգել ձեր և այլ անձանց տվյալները. ոստիկանության հայտարարություն
Հասարակություն
Ոստիկանության մամուլի բաժինը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Ընտրողների ցուցակում Ձեր և այլ անձանց տվյալները ստուգելու համար կարող եք այցելել www.elections.am և www.police.am համացանցային կայքեր, ինչպես նաև տեղամասային կենտրոններ: Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար, մինչև մայիսի 1-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը