Տեղի ունեցավ ինտելեկտուալ մրցաշար ֆրանսերենով
Հասարակություն
Մարտի 27-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորհուրդը կազմակերպել էին միջբուհական ինտելեկտուալ խաղ ֆրանսերենով:
Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին ԵՊՀ-ի, ԵՊԼՀ-ի, Հայաստանի ֆրանսիական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի թիմերը։
Փառատոնը կազմված էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Բրեյն-թեստ» ինտելեկտուալ խաղերից, ինչպես նաև՝ բանավեճից, որի առանցքում քննարկվեցին հայ-ֆրանսիական հարաբերություններին և վերջինիս համատեքստում՝ երկու երկրների երիտասարդության դերակատարությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրեց ԵՊԼՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը, խաղի հարցաշարը կազմվել է ԵՊԼՀ ֆրանսերենի ամբիոնի և լեզվաբանական համալսարանի ինտելեկտուալ ակումբի կողմից։ Հասմիկ Ափյանը կարծում է, որ նման ծրագրերը նոր զարկ կտան Հայաստանում ֆրանկոֆոն շարժման զարգացմանը, ուսանողներին հնարավորություն կտա հաղորդակցվելու ֆրանսիական մշակույթին, ինչպես նաև հեռանկար կստեղծի տարբեր բուհերի ուսանողների համագործակցության համար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը