Եգիպտոսի իշխանությունների ղեկավարն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Աշխարհ
Եգիպտոսում իշխող զինված ուժերի բարձրագույն խորհրդի ղեկավար, մարշալ Հուսեյն Տանտավին այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ երկրի խոշորագույն կուսակցությունների և քաղաքական միավորումների առաջնորդների մասնակցությամբ։ Խորհրդակցության նպատակն է լինելու քննարկման միջոցով ուղիներ որոնել Սահմանադրության նախագծի մշակման հարցով հանձնաժողովի ստեղծման շուրջ առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար։
Սահմանադրության նախագծի պատրաստման հանձնաժողովը ձևավորվել է անցած շաբաթ օրը՝ եգիպտական խորհրդարանի երկու պալատների հատուկ նիստի ժամանակ։ Հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել է 100 մարդ, ղեկավարում է Եգիպտոսի Ազգային ժողովի խոսնակ Մուհամեդ Սաադ ալ–Կատատնին, որը ներկայացնում է «Մուսուլման եղբայրներ» շարժումը։ Հանձնաժողովի անդամների մեծամասնությունն իսլամիստական կուսակցությունների անդամներ կամ դրանց համակրող գործիչներ են։
Եգիպտոսի մի շարք ազատական, քաղաքական գործիչներ դուրս են եկել հանձնաժողովի կազմից այն բանի համար, որ դրա կազմում մեծամասնություն են կազմել իսլամիստները։ Ազատականները մտավախություն ունեն, որ իսլամիստները, ապահովելով իրենց մեծամասնությունը, մտադիր են ընդունել Սահմանադրության այնպսիսի նախագիծ, որը կարտահայտի միայն իրենց հայացքները։ Նրանց օրինակին են հետևել նաև Եգիպտոսի աշխատավորների արհմիությունների դաշնության ներկայացուցիչները՝ պահանջելով դադարեցնել այդ հանձնաժողովի գործունեությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ