1 մլն դոլար նվիրատվություն՝ ВКонтакте–ի հիմնադրից Wikipedia–ին
Աշխարհ
Wikimedia հիմնադրամը, որը զբաղվում է Wikipedia անկախ հանրագիտարանի զարգացմամբ և աջակցմամբ, խոշոր չափերի նվիրատվություն է ստացել ռուսական ВКонтакте սոցցանցի հիմնադիր Պավել Դուռովից։ Այս մասին РИА Новости–ին հայտնել է կայքի մամուլի ծառայության ղեկավար Վլադիսլավ Ցիպլուխինը։
Դեռևս այս տարվա հունվարին Դուռովը խոստացել էր 1 մլն դոլարի չափով նվիրատվություն կատարել Wikipedia-ի զարգացման համար՝ իր ցանկությունը մեկնաբանելով համացանցում Wikipedia–ի խաղացած դերով և նշանակությամբ։
Ցիպլուխինի խոսքերով՝ գումարն արդեն փոխանցվել է։ Wikipedia անկախ էլեկտրոնային հանրագիտարանի զարգացումն իրականացվում է նվիրատվությունների և դրամաշնորհների միջոցով։ 2012-ի հունվարին Wikimedia-ն հայտարարել էր, որ 20 մլն ԱՄՆ դոլար է հավաքել՝ ընկերության կազմակերպած ամենամյա դրամահավաքի ժամանակ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ