Առողջապահության նախարարը հանդիպել է «Վորլդ վիժն»–ի ներկայացուցչի հետ
Հասարակություն
Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում «Վորլդ վիժն» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության միջին արևելքի և արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Կոննի Լեննեբերգը, ով այսօր հանդիպել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին:
Կոննի Լեննեբերգի այցի նպատակն է ծանոթանալ նախարարության իրականացրած աշխատանքներին: Մասնագետի հավաստմամբ՝ «Վորլդ Վիժնի» մշտական ուշադրությանն են արժանանում երեխաների խնդիրները, ինչի վառ ապացույցն է առողջապահության հետ համատեղ իրականացված «Երեխաների առողջության քարոզարշավ» ծրագիրը:
Նախարար Քուշկյանի հավաստմամբ՝ ի դեմս «Վորլդ Վիժնի» նախարարությանը հաջողվել է բազմաթիվ ծրագրեր իրականացնել, ինչպես նաև լուծել այն խնդիրները, որոնք վրիպել են նախարարության տեսադաշտից, սակայն կազմակերպությունը ժամանակին մատնանշել է: Նախարարը նաև ցանկություն է հայտնել ծանոթանալու Ավստրալիայի առողջապահության ոլորտին:
Նշենք, որ վերջին 2-3 տարվա ընթացքում «Վորլդ Վիժնի» կողմից իրականացվող ակտիվ քարոզարշավի շնորհիվ նախարարությունը հնարավորություն է ստացել շփվելու և համագործակցելու ՀՀ համայնքների և ծառայություն մատուցողների հետ, ինչպես նաև ծանոթանալու բնակչության շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքներին: «Վորլդ Վիժն»–ն ամեն տարի կազմակերպում է մոր և մանկան առողջությանը նվիրված գիտաժողովներ, ինչպես նաև աջակցում է նախարարության պաշտոնական կայքի արդիականացմանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը