Բաշար Ասադի ավտոշարասյունը կրակահերթի է ենթարկվել
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ավտոշարասյունը կրակահերթի է ենթարկվել Հոմս քաղաքից վերադառնալու ճանապարհին, որը գտնվում է Դամասկոսից 165 կմ հեռավորության վրա, հաղորդում է Itar-Tass–ը։
Հաղորդվում է, որ զինյալները մի քանի րոպե ուժգին կրակահերթ են արձակել Ասադի ավտոշարասյան վրա։ Այս մասին սիրիական լրատվամիջոցները տեղեկություններ չեն հաղորդում։ Սիրիական հեռուստաալիքներից մեկը ցուցադրել է Ասադի Բաբ–Ամր թաղամաս այցից հատվածներ, որտեղ նա հանդիպել է քաղաքացիների հետ։ Այդ քաղաքը համարվում է ընդդիմադիր ապստամբների հիմնական հենակետերից մեկը։
Ասադը նաև այցելել է Հոմս քաղաքում տեղակայված բանակային հատուկ ստորաբաժանումներ և զինվորական հոսպիտալ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)