Սիրիայում ընթացող հակամարտությունն ավելի քան 9 հազար մարդու կյանք է խլել. ՄԱԿ
Աշխարհ
ՄԱԿ–ը նոր տվյալներ է հրապարակել Սիրիայում արդեն մեկ տարի ձգվող հակամարտության հետևանքով մահացածների թվի մասին։
Կազմակերպության տվյալներով՝ հակամարտության հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 9 հազարը։
Ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության Խորհրդում՝ Մերձավոր Արևելքում ՄԱԿ պատվիրակ Ռոբերտ Սերրին հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցող բռնությունների ալիքն անկում չի ապրում, և անհրաժեշտ է անհապաղ վերջ տալ դրան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ–ը հայտարարել էր, որ Սիրիայում զոհվել է 8 հազար մարդ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ