ՀՀԿ-ական հղի կնոջը թողեցին անօթևան (Տեսանյութ)
Հասարակություն
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Facebook–ի էջում հետևյալ գրառումն է կատարել. «Հարգելի պարոն քաղաքապետ: Չափազանց մտահոգվեցի այս տեսանյութով: Անհասկանալի է, թե ինչն է հիմք դարձել նման գործողություններ իրականացնելու համար: Երեւան քաղաքի ո՞ր վարչական շրջանի տարածքում է։ Անընդունելի է, թե ինչու լրագրողին չեն պատասխանում կամ նրան չեն ներկայանում մարդիկ, ովքեր իրականացնում են այս գործողությունները: Այս տխուր պատմությունը արդեն դարձել է սոցիալական ցանցերում բուռն քննարկման թեմա, հետեւաբար ցանկալի կլինի, որպեսզի վաղը քաղաքապետարանը հանդես գա հանրության առջեւ պարզաբանումներով: Հույսով եւ կանխավ շնորհակալությամբ՝ Ստեփան Սաֆարյան»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը