Արևմուտքը թերահավատորեն է վերաբերվում ՄԱԿ–ի՝ Սիրիայի հարցով բանաձևի ընդունմանը
Մերձավոր Արևելք
Արևմտյան երկրները թերհավատորեն են վերաբերվում Սիրիայի իշխանությունների կողմից խնդրի խաղաղ կարգավորման ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկներին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
Ըստ նրա` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է դատապարտվի ոչ թե խոսքերով, այլ գործնականում, հաղորդում է BBC Russian–ն։
«Ասադը խոստանում է ավելի շատ բան անել առկա իրավիճակը շտկելու ուղղությամբ, սակայն հետագայում ավելի քիչ գործանական քայլեր է ձեռնարկում։ Եթե նա [նախագահ Ասադը] իսկապես պատրաստ է փակել Սիրիայի պատմության այս մութ էջը, ապա նա պետք է կառավարությանը ստիպի դադարեցնել հարձակումները քաղաքացիների վրա և դուրս բերի իր զորքերը բնակեցված տարածքներից», - ավելացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։
Նմանատիպ հայտարարություններով հանդես կգան նաև Արևմտյան երկրները։
Ըստ ՄԱԿ–ի՝ նախօրեին հրապարակած տվյալների Սիրիայւոմ արդեն մեկ տարուց ավել շարունակվող հակակառավարական բողոքի ցույերի և բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 9000 մարդ։
Հիլարի Քլինթոնը նաև հայտարարել է, որ Բաշար Ասադը պետք է նախապատրաստվի ժողովրդավարական ճանապարհով իշխանությունը հանձնելուն։ Իսկ Սիրիայի ընդդիմությունն, ըստ նրա, պետք է միասնականորեն գործի, որպեսզի կարողանա հստակեցնի այն տեսլականը, որի հիմնա վրա ցանկանում է կառուցել իր երկիրը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)