Իսրայելի «Կադիմա» կուսակցությունը նոր ղեկավար է ընտրել
Աշխարհ
Իսրայելի ընդդիմադիր «Կադիմա» կուսակցությունը նախօրեին նոր ղեկավար է ընտրել, հաղորդում է The Jerusalem Post–ը։
Կուսակցության նոր ղեկավար է ընտրվել նախկին պաշտպանության նախարար Շաուլ Մոֆազը։ Նրա հիմնական մրցակիցը եղել է կուսակցության գործող ղեկավար Ցիպի Լիվնին։
Մոֆազն արդեն հայտարարել է իր 100–օրյա աշխատանքային ծրագիրը։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Ցիպի Լիվնինը «Կադիմա» կուսակցությունը գլխավորում է 2008–ի սեպտեմբերից՝ այդ պաշտոնից Էհուդ Օլմերտի հրաժարվելուց հետո։ Կուսակցական ընտրություններում Լիվնիի հիմնական մրցակիցը Շաուլ Մոֆազն էր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ