«Ժողովուրդ». ՕԵԿ համամասնական ցուցակը եզրափակում է աշխատակազմի վարորդը
Հայկական Մամուլ
«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակը բավական զավեշտալի տեսք ունի.այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, եզրափակում՝ Արթուր Մարգարյանը: Արթուր Բաղդասարյանին գիտեն բոլորը, իսկ ահա Արթուր Մարգարյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի վարորդն է և ՕԵԿ անդամ: Ստացվում է, որ 160 հազար անդամ ունեցող այդ կուսակցությունում իրականում կադրերի պակաս կա, ինչը լրացնում են վարորդների հաշվին:
«Ժողովուրդ»-ը նկատում է նաև, որ բացի վարորդներից, «Օրինաց Երկիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված են նաև այդ կուսակցության գործավարները, հրահանգիչները. մի խոսքով՝ ում տեսել, ցուցակ են տարել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ