«Հայկական ժամանակ». Վարդան Օսկանյանը և Գուրգեն Արսենյանը կղեկավարեն ԲՀԿ քարոզչական խմբերը
Հայկական Մամուլ
«Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է ապրիլի 9-ից հանրահավաքներ սկսել ՀՀ տարբեր մարզերում: Երեկ «ՀԺ»-ի թղթակցին Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ հանրահավաքներ և հանդիպումներ լինելու են բոլոր մարզերում, որոնց մասնակցելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Բացի այդ, կազմվել է 5-6 ԲՀԿ , որոնք, հանրահավաքներին զուգահեռ, մարզերում քարոզչություն են իրականացնելու ԲՀԿ-ի օգտին:
Թերթի տեղեկություններով, խմբերից մեկի ղեկավարը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է, մեկը՝ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Զոհրաբյանը ասել է, որ իրենց ակորդային հանրահավաքը տեղի է ունենալու մայիսի 4-ին՝ Ազատության հրապարակում: ԲՀԿ-ն, սակայն, այդ հանրահավաքն իրազեկելու մասին դեռ հայտ չի ներկայացրել Երևանի քաղաքապետարան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ