«Չորրորդ ինքնիշխանություն».Երևանում կեղծ գրանցումներ են ստանում մարզերի բնակիչները
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով ՀՀԿ շտաբից հրահանգված է Երևանի մեջ իրարից ընտրողներ չգողանալ կեղծ գրանցումների տեսքով: ՀՀԿ շտաբում որոշվել է, որ կեղծ գրանցումները Երևանում պետք է անել բացառապես մարզային բնակչության հաշվին. այսինքն՝ Երևանում կարող են գրանցվել Երևանին մոտ հարակից տարածքների բնակիչները, որոնց ընտրության օրը զանգվածաբար և կազմակերպված կտեղափոխվեն Երևան, ապա նրաց հետ կտանեն իրենց հիմնական բնակավայրերը՝ մարդկանց հնարավորություն տալով քեվարկել թե՛ Երևանում, թե՛ հարազատ քաղաքում կամ գյուղում:
Թերթն ավելացնում է, որ Երևանում, սակայն կան ՀՀԿ թեկնածուներ, որոնք սկսել են Երևանի այլ տարածքներից մարդիկ «առևանգել» իրենց տարածքների համար: Այս գործընթացում ներգրավված են տարբեր համայնքների համատիրությունների նախագահներն ու թաղապետարանի աշխատակիցները: Մանմարասները՝ հաջորդիվ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ