«Հրապարակ». Մանվել Գրիգորյանը 1 տարի ուշացմամբ մասնակցել է ազատամարտիկ Մարտիկ Գևորգյանի 60-ամյակի միջոցառմանը
Հայկական Մամուլ
Մարտի 24-ին ԵԿՄ նախագահ, ՀՀԿ ցուցակի պատվավոր 15-րդ տեղը զբաղեցնող Մանվել Գրիգորյանն, Արմավիրի Երասխահուն գյուղում մասնակցել է 1992թ. Մարտակերտում անհետ կորած ազատամարտիկ Մարտիկ Գևորգյանի 60-ամյակի միջոցառմանը, որին ներկա է գտնվել նաև այս ընտրատարածքից պատգամավոր առաջադրված էդուարդ Անտոնյանը, ում աջակցում է գեներալը: Փորձել են ցույց տալ, որ չեն մոռացել անհետ կորած ազատամարտիկին, հիշում և սգում են նրա կորուստը:
Սա արտառոց չէր լինի, եթե չլիներ մի հանգամանք: Մարտիկ Գևորգյանի ազգականները թերթին տեղեկացրել են, որ ազատամարտիկի 60-ամյակը եղել է անցյալ տարի՝ նա ծնվել է 1951թ. մարտի 24-ին, և քաղաքական կամ նախընտրական նկատառումներից ելնելով նրա ծննդյան տարեթիվը տեղափոխելը, մեղմ ասած, անարգանք է նրա հիշատակի նկատմամբ: Անցյալ տարի, երբ Մարտիկ Գևորգյանի 60-ամյակն էր, դրա մասին հիշել են միայն մտերիմները, իսկ պատգամավորության թեկնածուները երևի չեն էլ իմացել, որ նման ազատամարտիկ կա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ