Փողոցում մնացած ՀՀԿ-ականին քաղաքապետարանն առաջարկելու բան չունի
Հասարակություն
Երեկ համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ Կոմիտասի այգու հարևանությամբ, Արշակունյաց 28, դրոբ 1 հասցեում տեղակայված կիսակառույց և անօրինական շինության քնադումը բուռն արձագանք ստացավ: Շինության բնակիչները փաստացի մնացել են անօթևան, և նրանց խոսքերով՝ իրենք դիմել են քաղաքապետարան՝ շինությունը օրինական դարձնելու նպատակով, սակայն նրանց դիմումին մինչ այսօր այդպես էլ պատասխան չի ստացվել:
Լուրեր.com-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, որը տեսանյութին ծանոթ չէր և եղելությանը ծանոթացել էր այսօր հրապարակաված մամուլի միջոցով: Վերջինս նշեց, որ դա անօրինական շինույթուն է եղել, որը օրենքի սահմանաված կորգով քանդվել է: Իսկ անպատասխան դիումի վերաբերյալ վերջինս նշեց, որ ինքը չի կարող իրենց պնդումները հավաստի համարել:
«Ցանկացած դիմում օրենքով սահմանաված կարգով ներկայացվում է «մեկ պատուհան» համակարգում, և նման դիմումները անպայման քննարկվում են, և կարող եմ այս դեպքում, հաշվի առնելով, որ քանդում է տեղի ունեցել, ասել, որ պատասխան տրվել է: Այլ հարց է, որ այդ պատասխանը կարող է չբավարարել նրանց: Եվ այս դեպքում իրենք փորձի շահարկել, ներկայացնել, որ իրեն չեն ընդունել կամ իրենց հարցին չեն պատասխանել», - նշեց Արթուր Գևորգյանը::
Իսկ որևէ այլընտրանքային առաջարկ այդ ընտանիքին արվելո՞ւ է, թե՞ ոչ։ Վերջիվերջո այդ ընտանիքը փողոցում է հայտնվել։ Ի պատասխան Գևորգյանն ասաց. «Ի՞նչ առաջարկ պետք է անել: Եկեք ընդհանուր հասկանանք իրավիճակը. եթե մարդն ապօրինություն է կատարում, օրենքի խախտում է կատարում, ինքակամ շինարարություն է փորձում անել, այդ մարդը կարող է չէ՞ դիմել և ամեն ինչ կատարել օրինական ճանապարհով: Քաղաքապետարանի համապատասխան օղակն ընդամենը կանխել է ապօրինությունը: Ընդ որում, եթե չեմ սխալվում, այնտեղ հստակ խոսք է գնում կիսակառույցի մասին: Այսինքն՝ թույլ տաինք ավարտեին, վերջացնեին իրենց շինարարությունը և հետո՞ քանդեինք: Ապօինության համար ի՞նչ աջակցություն: Շատ ցավալի է, որ դրսում կարող են հայտնվել, բայց այս հարցը արդեն մեր տիրույթի հարցը չէ: Պետք է ընդունենք, որ ամեն ինչ պետք է լինի օրենքով», - նշեց Գևորգյանը:
Ազատուհի Արասխանյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը