Ռոմնին Օբամային մեղադրել է Կրեմլի առաջ «ծնկաչոք» լինելու մեջ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուի հավակնորդ, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միտ Ռոմնին Օբամային մեղադրել է Կրեմլի առաջ ծնկաչոք լինելու մեջ։ Այս մասին նա գրել է Foreign Policy ամսագրում է հրապարակված հոդվածում։
Ըստ Ռոմնիի՝ Օբամայի «վերաբեռնավորման» քաղաքականությունն հենց այդ էլ ենթադրում է։ Այս առնչությամբ նա օրինակ է բերել այն, որ Օբաման անձամբ է հեռախոսով շնորհավորել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ ավելի վաղ ընտրությունների համար Ռուսաստանին ժողովրդին շնորհավորել էր ԱՄՆ Պետդեպը։ Ռոմնին ընգծել է, որ այդ ընտրությունները շատերը չեն ճանաչել։ Ըստ Ռոմնիի՝ նման արտհայտությունները ծաղրի են ենթարկում Միացյալ նահանգները, որը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության կղզյակ է համարվում։
Ռոմնին CNN–ին տված հարցազրույցու, մեկնաբանելով Սեուլում ընթացող միջուկային անվտանգության միջազգային գագաթաժողովի շրջանակներում Օբամայի Մեդվեդևի հանդիպումը, նշել էր, որ ԱՄՆ–ը պետք է իր առաջին և ամենավտանգավոր թշնամին համարի ոչ թե Իրանին և Չիաստանին, այլ Ռուսաստանին։
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միտ Ռոմնին համարվում է Օբամային ամենահավանական մրցակիցը նոյեմբերի 6–ին կայանալիք նախագահական ընտրություններում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)