Աֆղանցի կանայք ձերբակալվում են տունը լքելու համար. HRW
Աշխարհ
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում նշվում է, որ Աֆղանստանում կանայք ձերբակալվում են ոստիկանության կողմից` ընտանեկան բռնությունների ենթարկվելուց խուսափելու պատճառով իրենց բնակարանները լքելու համար։
Ըստ իրավապաշտպան խմբերի տվյալների՝ գրեթե բոլոր դեռահաս աղջիկներն և բանտերում հայտնված մեծահասակ կանանց կեսը դատապարտվել են այսպես կոչված «բարոյական հանցագործությունների» մեղադրանքով, այսինքն՝ նրանք փախել են իրենց տներից ամուսնու կողմից բռնությունների չենթարկվելու համար։
Կազմակերպության զեկույցում նշվում է, որ նույնիսկ ձերբակալվում են նրանք, որոնք արտաամուսնական սեռական հարաբերություններ են ունեցել, այդ թվում՝ սեռական բռնության ենթարկվածները։
Human Rights Watch-ի ղեկավար Քենետ Ռոթը նշել է, որ Թալիբանի վարչակարգի անկումից 10 տարի անց անհանդուրժելի են նման երևույթներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ