Այսօր Լեդի Գագայի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր ամերիկացի երգչուհի և երգահան Լեդի Գագայի (Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթա) ծննդյան օրն է: Նա ծնվել է 1986-ին, Նյու Յորքում:
Ստեֆանին մանկուց հետաքրքրվում էր երաժշտությամբ, իսկ չորս տարեկանում ինքնուրույն սովորել է դաշնամուր նվագել և շուտով սկսել է ձայնագրել Մայքլ Ջեքսոնի և Սինդի Լոուփերի երգերը մանկական ձայնարկիչի վրա:
11 տարեկանում Ստեֆանին ընդունվում է Convent of The Sacred Heart դպրոց, որտեղ նա սովորում է Փերիս Հիլթոնի և Քերոլայն Քենեդիի հետ: Ստանալով միջնակարգ կրթություն՝ Ստեֆանին ընդունվում է Նյու Յորքի Համալսարանի արվեստի դպրոց (Tisch School of the Arts). Արդեն 14 տարեկանում նա երգում էր նյույորքյան Bitter End ակումբի բեմում, ինչպես նաև ելույթ էր ունենում Regis High School Repertory դպրոցի թաթերաբեմում և Regis Jazz Band անսամբլում: 15 տարեկանում Ստեֆանին սկսեց հայտնվել նյույորքյան դաունթաունում (քաղաքի կենտրոն) Mackin Pulsifer և SGBand խմբերի հետ: Այստեղ նրան շրջապատող երաժիշտների ազդեցության տակ նա որոշում է անել «որևէ պրովոկացիոն բան underground-ային ռոք-ն-ռոլի մեջ»: Ակումբներում Գագան անում էր ամեն ինչ՝ ուշադրություն գրավելու համար. հայտնվում էր բիկինիներով և մինի-շորտերով և վախեցնում իր հանդիսատեսին:
2006 թ. Ստեֆանին սկսում է համագործակցել երաժշտական պրոդյուսեր Ռոբ Ֆյուզարիի հետ, որի հետ մի քանի երգ է գրում, որոնք մտնում են նրա ռեպերտուար և դառնում հայտնի դաունթաունում՝ «Beautiful, Dirty, Rich», «Dirty Ice Cream», «Disco Heaven»: Հենց այս ժամանակ Ստեֆանին սկսում է օգտագործել Lady Gaga կեղծանունը (Queen խմբի Radio Ga Ga երգից): Ռոբ Ֆյուզարին նրան այդպես է անվանում խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի և Ստեֆանիի արտաքին որոշ նմանությունների համար: Իր առաջին պայմանագիրը Գագան կնքում է Def Jam-ի հետ, սակայն 9 ամիս հետո կորցնում է այն: Մեկ տարի անց նրան նկատում է Վինսետ Հերբենտը և 2008-ի հունվարին գրանցում է նրան Interscope Records լեյբլին. սկզբնական շրջանում՝ որպես երգերի հեղինակի: Լեդի Գագայի նյութերը օգտագործվել են այնպիսի աստղերի կողմից, ինչպիսիք են Fergie-ն, Pussycat Dolls-ը, Բրիթնի Սփիրսը և New Kids on the Block-ը: Հարցին, թե ինչ ազդեցություն է ունեցել նրա վրա Pussycat Dolls-ի հետ համագործակցությունը, Գագան պատասխանել է. «Ընդհանրապես, ես սիրում եմ ներքնազգեստերով աղջիկների: Բացի այդ, նրանց երգերի վրա աշխատելն ինձ ավելի կատարելագործեց որպես երգահան»:
Էյքոնը (Acon) այն մարդկանց թվում էր, ում վրա Լեդի Գագայի վոկալային և թատերական տվյալները մեծ ազդեցություն ունեցան: Նրա դեմո-ձայնագրությունները լսելուց հետո նա գրանցեց Գագային Kon Live Records լեյբլին: «Մի կողմից նա ամեն ինչ մատուցում էր ինձ արծաթյա սկուտեղով, մյուսից՝ օգնում էր երկու ոտքով ամուր կանգնել հողի վրա»,- հետագայում հիշում է Գագան:
Ստացել է հինգ Grammy, 30 MTV մրցանակ, Emmy մրցանակներ: Նրա վրա ազդեցություն են թողել նշանավոր փոփ երգիչներ Մայքլ Ջեքսոնը, Դեյվիդ Բոուին, Մադոննան և ուրիշներ։ Լեդի Գագայի դեբյուտային «en:The Fame» ալբոմը 2008-ին դարձավ միջազգային հիթ: Ալբոմի «ru:Just Dance» սինգլը 2008 թվականին գլխավորեց ԱՄՆ-ի և Կանադայի հիթ-շքերթները, իսկ 2009-ի հունվարի 11-ին՝ Բրիտանիայում հայտնվեց առաջին հորիզոնականում: 2011 թ. հոկտեմբեր ամսվա տվյալներով Լեդի Գագայի ալբոմների և սինգլների ընդհանուր վաճառքի քանակը ավելի քան 100 միլիոն է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը