Ավստրիայում ձերբակալվել է «գողերի թագավորը»
Աշխարհ
Ավստրիայում ձերբակալվել է սերիական գող, որին մեղադրում են վերջին չորս տարիների ընթացքում իրականացրած շուրջ 850 թալանների մեջ: Գողը, որին մամուլն արդեն կնքել է «գողերի թագավոր», հատուկ հետաքրքրություն է տածել կանացի ներքնազգեստի նկատմամբ:
36-ամյա հանցագործը կալանավորվել է, երբ փորձել է ներխուժել Լինցի բարերից մեկը: Միայն վերջին չորս տարիներին հանցագործը գողացել է 15 հազար եվրո առձեռն եւ 20 հազար եվրո ընդհանուր արժողության ապրանք: Գողություններն իրականացել են բարերում, պահեստներում, ուր նա աշխատել է, ինչպես նաեւ հասարակական վայրերում: Բացի այդ նա գողացել է նաեւ կանացի ներքնազգեստի 208 կտոր, որոնք չորացել են մասնավոր տներում եւ այգիներում:
Հանցագործի կացարանում հայտնաբերվել է ամենատարբեր բնույթի գողոն, այդ թվում՝ ֆիտնեսի սարքավորումներ, լապտերներ եւ գրիչներ: Իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ «գողերի թագավորը» թալանն իրականացրել է զոհերի եւ ոստիկանության համար աննկատ եղանակներով: Ոստիկանության աշխատակիցների հավաստմամբ' նա արդեն իսկ խոստովանել է հանցագործությունների մեծ մասը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ