Մաշտոցի պուրակում կառուցվող կրպակները կապամոնտաժվե՞ն
Հասարակություն
Երևանի Մաշտոցի պուրակում կառուցվող կրպակները նախատեսվում է ապամոնտաժել մարտի 31-ին: Սա, սակայն, որ թե քաղաքապետարանի, այլ քաղաքացիների որոշումն է, այդ թվում՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի:
«Երիտասարդներից բաղկացած քաղաքացիական դատարանը վճիռ է ընդունել, և մենք ուզում ենք բոլոր դատարանների վճիռներն ի կատար ածել»,- այս մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպանները քաղաքացիական դատ էին կազմակերպել, որի ժամանակ այգու կառուցապատումը հայտարարվել էր ապօրինի:
Խզմալյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինպե՞ս են և ի՞նչ են մտադիր անել, ասել է. «Մենք դա անելու ենք քաղաքացիական անհնազանդության և խաղաղ ձևով: Այսինքն՝ մարդկանց ցուցակը, ովքեր անելու են դա, կազմված է, ուղարկվել է ոստիկանություն: Նաև ոստիկանություն ենք ուղարկել այն գործիքների ցանկը, որով պատրաստվում ենք ապամոնտաժել կրպակները: Մենք փորձելու ենք ապամոնտաժել, մեզ կխանգարեն, դա պարզ է, մենք նորից կփորձենք և կհասնենք նրան, որ այդտեղ ապօրինի տաղավար չի լինի»:
«Մենք կարծում ենք, որ սա հանրային սեփականության խնդիր է, քաղացիական արժանապատվության և, ի վերջո, արդարության խնդիր է: Միգուցե դա մի քիչ ամպագոռգոռ է հնչում, եթե ինչ-որ քաղքենի տեսակետ կա՝ դե՛ մի բուդկա ավելի, մի բուդկա պակաս: Բայց հնչեղություն է հաղորդվել այդ ամենին հենց նրանով, որ երիտասարդ սերնդի սերուցքը դրան վերաբերվում է լուրջ:Մենք չենք կարծում, որ սա ընդամնեը մեկ կամ մի քանի բուտիկի հարց է: Սա բոլոր հեղափոխությունների կարևորագույն հարցն է», -խոսելով առաջիկա կանխատեսումների մասին, ասել է Խզմալյանը:
Թե ինչ քայլեր են նախապատրաստում ոստիկանությունում այս հայտարարությունից հետո, Լուրեր.com-ին գերատեսչությունից տեղեկացրեցին, որ նյութը ուսումնասիրվում է, պարզաբանումները կներկայացվեն առաջիկայում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը