Թուրք-քրդական ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիա
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) և ընդդիմադիր քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) պատգամավորների միջև:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, ծեծկռտուքն սկսվել է խորհրդարանում Թուրքիայի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված բարեփոխումների փաթեթի քննարկման ժամանակ: Արդյունքում վնասվածքներ է ստացել HDP-ից պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուն:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում մի շարք բարեփոխումներ կանցկացվեն բնակչության ավնտանգությունն ապահովելու համար:
Նրա խոսքով' առաջիկա բարեփոխումներով նախատեսվում է արգելել ցանկացած ակցիա, որն ուղղված կլինի պետականության դեմ, ինչպես նաև սպառնալիք կպարունակի քաղաքացիների կյանքի համար:
Դրանից հետո մի շարք ընդդիմադիր կուսակցություններ բողոք են հայտնել իշխող AKP-ին առ այն, որ Թուրքիան վերածվում է ոստիկանական պետության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)