Ուղևորները շոկի մեջ են հայտնվել հիմար օդաչուի պատճառով. ընթացքի ժամանակ օդաչուն լքել է ղեկամասը. (տեսանյութ)
ԱՄՆ
Նյու Յորք – Լաս Վեգաս չվերթի օդանավը հարկադիր վայրեջք է կատարել Տեխասում։ Օդանավի 49-ամյա հրամանատար Ֆրեդերիկ Քլեյթոն Օսբորնը բառացիորեն խելագարություն է արել. ընթացքի ժամանակ վերջինս լքել է ղեկամասը և անցել ուղևորների սրահ, հաղորդում է CBS–ը։ Քլեյթոնը փորձել է զրույցի բռնվել ուղևորների հետ, որից հետո երբ ցանկացել է վերադառնալ ղեկամաս, դուռն արգելափակվել է։
Մյուս օդաչուները որոշել են այլևս ներս չթողնել հրամանատարին՝ նրան վախեցնելու նպատակով։ Ղեկամաս հայտնվելու անհաջող փորձից հետո Քլեյթոնը մի նոր հիմարություն է թույլ տվել՝ բացականչելով «Իրա՜ք, Ալ Կաի՜դա, Ահա՜բեկչություն, Մե՜նք վայր ենք ընկնում» արտահայտությունները, սկսել անհանգիստ շարժումներ անել։ Երբ իրավիճակը վերահսկելի է դարձել, չորս ուղևորներ, որոնցից մեկը նախկին ոստիկան է եղել ձերբակալել են խելագար օդաչուին։ Նրան անմիջապես տեղափոխել են հոգեբուժարան՝ փորձաքննության։
Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել «խելագար օդաչուի» գործով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)