Ոստիկաններն ու փրկարարները շենքում ական են փնտրում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 28-ին, ժամը 14.10-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության 1-02 ծառայություն և հայտնել, որ Հալաբյան փողոցի թիվ 20 շենքում ռումբ է տեղադրված. նշված հատվածն առավել հայտնի է որպես Ֆիզիկայի ինստիտուտի տարածք:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Հալաբյան փողոցում գտնվող, այսպես կոչված «Սպիտակ շենքի» մոտ են հավաքվել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարար վարչության աշխատակիցները, ինչպես նաև հատուկ վարժեցված շներով կինոլոգները:
Սակայն արդեն մոտ 10 րոպեից ավել է՝ ոստիկաններն ու փրկարարները փորձում են պարզել նշված շենքը, քանի որ ոչ ոստիկանությունը կոնկրետ գիտի այդ շենքի գտնվելու վայրը, ոչ էլ փրկարար ծառայությունը: Անգամ ոստիկանության տեղամասային տեսուչները չեն կարողանում մատնանշել այդ շենքի հասցեն:
Մանրամասները՝ քիչ ավելի ուշ:
Tert.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը