Նավթի գինը նվազում է
ԱՄՆ
Ըստ գրանցված ցուցանիշների՝ նավթի համաշխարհային գները նվազում են ԱՄՆ Էներգետիկայի նախարարության կողմից նավթային պաշարների մասին տվյալների հրապարակմանը սպասելիս։
WTI (Light Sweet Crude Oil) տեսակի թեթև ամերիկյան նավթի մայիսյան ֆյուչերսների գինը 15.16-ի դրությամբ նվազել է 0.97 ԱՄՆ դոլարով՝ հասնելով 1 բարելի դիմաց 106.36 դոլար ցուցանիշին։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.11 դոլարով՝ հասնելով 1 բարելի դիմաց 124.43 դոլար ցուցանիշին։
Փորձագետների կարծիքով՝ նավթի պաշարները աճել են 3.6 մլն բարելով։ «Սև ոսկու» պաշարների վերաբերյալ շաբաթական պաշտոնական տվյալներն ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը կհրապարակի այսօր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)